1784 դիտում
15:33 14-12-2015
Ոստիկանությունը ստուգում է հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ տեսանյութերի իսկությունը
Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ տեսանյութերի իսկությունը։
Դեկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, անդրադառնալով հարցին այն մասին, թե կարող էին արդյոք մամուլում հայտնված տեսանյութերը մոնտաժված լինել, նշել է, որ այդ հարցը ուսումնասիրվում է։
Ինչ վերաբերում է կրկնաքվեարկություններին՝ ապա Ոստիկանությունը բացառում է տարբեր փաստաթղթերով նման դեպքերի հնարավորությունը։ Ինչպես հայտնել է Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, ինչ փաստաթղթով էլ որ քաղաքացին ներկայանա ընտրատեղամաս, ցուցակում տվյալները նույնն են։
Ոստիկանության ներկայացուցիչը հիշեցրել է, որ քաղաքացին կարող է քվեարկել անձնագրով, ID քարտով, 9-րդ ձեւով կամ զինգրքույկով։
Լրատվամիջոցներում հայտնված խորհրդավոր փաստաթուղթը Ոստիկանությունում չեն կարողացել նույնականացնել։ ԱՎՎ պետի խոսքով՝ երկրում բնակվում է հաշվառում չունեցող 270 քաղաքացի։ Նրանց կարող էին լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու մասին փաստաթուղթ տալ։ Սակայն այդ փաստաթղթով քաղաքացին կարող է քվեարկել միայն անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
12969 դիտում
11:04 19-09-2018
Վարչապետը ստուգում է տվյալների իսկությունը և նոր միայն հայտարարում․ մնացածը կպարզի քննությունը․ Եղոյան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1366 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
784 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին