211652_close_icon
views-count2352 դիտում article-date 13:59 02-10-2016

Ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ

Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին (2.10.2016 թ., ժամը 12-ի դրությամբ) ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 18 տեղեկատվություն, որից՝ - Շիրակի մարզ - 6, - Լոռու մարզ - 5, - Գեղարքունիքի մարզ - 4, - Կոտայքի մարզ - 3: Հաղորդումներ են ստացվել՝ - ԶԼՄ-ներից – 5, - հանձնաժողովի անդամներից - 2, - քաղաքացիներից – 9, - ոստիկանության ծառայողներից - 2: Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 18 նյութ: Ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին: Կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին: Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

Նմանատիպ նյութեր