Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանություն. ուղիղ միացում
Շվեյցարական Նյոն քաղաքում սկսվում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:
Նշենք, որ 1-ին զամբյուղում են՝ որպես խմբերում առաջին տեղ գրաված թիմեր.
«Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն», Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», Լոնդոնի «Չելսին», «Վոլֆսբուրգը» և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»:
2-րդ զամբյուղում են Թուրինի «Յուվենտուսը», «Ռոման», Լիսաբոնի «Բենֆիկան», Լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական ՊՍԺ-ն, հոլանդական ՊՍՎ-ն, Կիևի «Դինամոն» ու բելգիական «Գենտը»: Վիճակահանության արդյունքում կձևավորվեն 8 զույգերը:
Վիճակահանության արարողության ուղիղ ընթացքին կարող եք հետևել [url=http://www.realstream.pw/en/player/566e77d800c23129213703/4/1016/566ea1f0da46d/Draw/960/540]այստեղ.[/url]



