Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանություն. ուղիղ միացում
Շվեյցարական Նյոն քաղաքում սկսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Եվրոպայի 4 ուժեղագույն ակումբները կբաժանվեն 2 խաղային զույգի: Տվյալ փուլում ոչ մի սահմանափակում չի գործում: Կիսաեզրափակիչ փուլում միմյանց հետ կարող են հանդիպել միևնույն երկիրը ներկայացնող ակումբներ: Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերը կկայանան ապրիլի 22-ին և 23-ին, իսկ պատասխան հանդիպումները` 29-ին և 30-ին: Եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 24-ին` Լիսաբոնում:
Կիսաեզրափակիչ փուլի ուղեգրեր են նվաճել հետևյալ ակումբները`
«Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Չելսի» (Անգլիա)