Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանություն. ուղիղ միացում
Շվեյցարական Նյոն քաղաքում սկսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որը անցկացնում են ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն, ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի տնօրեն Ջորջո Մարկետտին և «Էշտադիո դու Բենֆիկա» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղի դեսպան Լուիշ Ֆիգուն:
Վիճակահանության արդյունքում Եվրոպայի 8 ուժեղագույն ակումբները կբաժանվեն 4 խաղային զույգի: Տվյալ փուլում ոչ մի սահմանափակում չի գործում: 1/4 եզրափակիչ փուլում միմյանց հետ կարող են հանդիպել միևնույն երկիրը ներկայացնող ակումբներ: Քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին և 2-ին, իսկ պատասխանները` ապրիլի 8-ին և 9-ին:
1/4 եզրափակիչ փուլի ուղեգրեր են նվաճել հետևյալ ակումբները`
«Բարսելոնա» (Իսպանիա)
«Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Չելսի» (Անգլիա)
«Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա)