211652_close_icon
views-count23555 դիտում article-date 20:39 09-12-2015

Կայացավ aad.am կայքի 6-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Դեկտեմբերի 8-ին Ֆորում ռեստորանային համալիրում կայացավ aad.am կայքի 6-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառման ընթացքում քաղաքական, հասարակական, մշակույթի, սպորտի և այլ բնագավառների տասնյակ ներկայացուցիչներ արժանացան տարբեր անվանակարգերում նախատեսված պատվոգրերի: Կայքի կողմից կատարած բարեգործական միջոցառումներն ու անհատներին և կազմակերպություններին տրված աջակցությունը աննախադեպ չափերի է հասնում: Կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանն իր խոսքում նշեց, որ պետք է ոչ միայն բարեգործությամբ զբաղվենք, այլև հիշենք, մեծարենք մեր ազգի արժանի ու շնորհալի զավակներին, մեր մեծերին... [color=#EF2929]Շնորհիվ կայքի գաղափարների ու դրանց իրագործման՝ շուրջ 200-ից ավելի կարիքավոր ընտանիքներ ստացել են սննդի, հագուստի և ֆինանսական օգնություն: 150 մանուկներ մասնակցել են հունիսի 1-ին կազմակերպած միջոցառմանը, որտեղ արժանացել են նվերների` սննդի և խաղալիքների տեսքով: ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի և ՀՀ այլ շրջանների շուրջ 400 աշակերտներ գիտելիքի օրվա կապակցությամբ ստացել են անհրաժեշտ գրենական պիտույքներ:[/color] Հայ սպորտի պատմության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ` Ալբերտ Ազարյանը: Կրթության ոլորտում կատարած նշանակալից աշխատանքների և ցուցաբերած ակտիվ գործունեության համար Տարվա լավագույն նախարար ճանաչվեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Լրատվամիջոցների հետ օպերատիվ աշխատանքի և ակտիվ գործունեության համար պատվոգրի արժանացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը: Հայ հեռուստատեսությունում և ռադիոյում ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն` Արմեն Ամիրյանը: Տարվա լավագույն մարզիկ անվանակարգին արժանացավ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Տարվա Լավագույն երգչուհի անվանակարգին է արժանացավ Սիլվա Հակոբյանը, իսկ լավագույն երգիչ անվանակարգին` Գևորգ Մարտիրոսյանը: Տարվա լավագույն լրագրողներ ճանաչվեցին Նաիրա Հարությունյանը Newsbook.am կայք, Արմինե Գևորգյանը Հայաստանի Հանրային ռադիո, Լուսինե Ղազարյանը Henaran.am կայք: Տարվա լավագույն լրատվական կայքեր ճանաչվեցին shamshyan.com և Slaq.am կայքերը: Գագիկ Շամշյանի ռեպորտաժը միջոցառումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 457+
457+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր