Իսպանիա. «Բարսելոնան» ամբողջ զայրույթը թափեց «Դեպորտիվոյի» վրա` 8:0. Սուարեսը` պոկերի հեղինակ. տեսանյութ
Կատալոնական «Բարսելոնան» ավարտեց անհաջող հանդիպումների իր շարքը: Երեք անընդմեջ պարտությունից հետո կատալոնացիները Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում իրենց ողջ զայրույթը թափեցին խեղճ «Դեպորտիվոյի» վրա` վերջինիս դարպասը ուղարկելով 8 անպատասխան գնդակ:
«Բարսելոնայի» կազմում պոկերի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: Մեկական անգամ աչքի ընկան նաև Նեյմարն ու Մեսին: Նշենք, որ Սուարեսը իր գոլերի քանակը Պրիմերայում հասցրեց 30-ի և ընդամենը 1 գնդակ է զիջում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 79 միավոր և շարունակում է մնալ 1-ին տեղում: Մադրիդյան երկու ակումբները` «Ատլետիկոն» ու «Ռեալը» ունեն համապատասխանաբար 76 և 75 միավոր` ունենալով 1 խաղ պակաս:
[b]Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր
[/b]
«Դեպորտիվո» - «Բարսելոնա»՝ 0:8
Լուիս Սուարես, 11, 24, 53, 64, Իվան Ռակիտիչ, 47, Լիոնել Մեսի, 73, Մարկ Բարտրա, 79, Նեյմար, 81