Ասադը հրաժարվել է ընդդիմության հետ բանակցություններից
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարվե; է բանակցություններ վարել ընդդիմության ներկայացուցիչների հետ, ովքեր այս շաբաթ հանդիպել էին Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ, հայտնում է BBC-ն:
Նա նշել է, որ համաձայն է բանակցությունների սեղանի շուրջ նստել ընդդիմադիրների հետ միայն այն դեպքում, եթե վերջիններս համաձայնվեն հանձել զենքը և կանգնեն իշխանությունների կողքին:
Ավելի վաղ Վաշինգտոնն Էր Ռիադում կահացած հանդիպումները ողջունել էր՝ անվանելով խաղաղ բանակցությունների տանող առաջին կարևորագույն քայլ:
Սիրիայի նախագահը ապստամբներին անվանել է արևմտյան գերտերությունների խամաճիկներ: