1120 դիտում
20:11 26-09-2023
Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը այն մասին, որ Արցախի նոր իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը այն մասին, որ Արցախի նոր իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից և դա հանգեցրել է ստեղծված իրավիճակին։
Արցախցիներն ասում են, որ 2021թ․ սկսած Արցախի իշխանությունները պարբերաբար քննարկումներ են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք տեղի են ունեցել ինչպես ռուս խաղաղապահների միջնորդությամբ, այնպես էլ առանց իրենց։
Ըստ արցախցիների՝ մի քանի անգամ այդ հանդիպումներին Ստեփանակերտում մասնակցել են նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանները, որոնցից վերջինը եղել է Արցախի շրջափակումից օրեր առաջ։
Ադրբեջանի կողմից քննարկման թեման միշտ եղել է ինտեգրացիան, որին համաձայն է եղել և պնդել է Հայաստանի իշխանությունը, և որին դեմ չեն գնացել Արցախի ինչպես գործող, այնպես էլ նախկին իշխանությունները, քանի որ ինտեգրացիայի միակ պլանը եղել է Արցախի հայաթափումը։
Ուզում եմ ասել, խոսելուց առաջ հիշեք, որ «գյուղից մարդ կա»…»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
871 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
826 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1240 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի