211652_close_icon
views-count35251 դիտում article-date 10:23 11-12-2015

Ավտովթար Զվարթնոց օդանավակայանի մոտ. բախվել են BMW-ն ու Opel-ը. 5 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օդանավակայանի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում գեներալ Ի. Գասպարյան փողոցում՝ Զվարթնոց օդանավակայանի մոտ, բախվել են BMW մակնիշի 13 ԼՏ 408 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ՕD 195 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել ոստիկանության Զվարթնոցի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Անդրանիկ Ազարյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Լայերտ Խաչատրյանի գլխավորությամբ: Մինչ շտապ օգնության ժամանումը վիրավորներին Զվարթնոցի ոստիկանները տեղափոխել էին օդանավակայանի հիվանդանոց, որից հետո ժամանած շտապ օգնությունը տեղափոխեց նրանց հիվանդանոցներ: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խումբը՝ խմբի պետ Հովիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև շտապ օգնության գրիգադները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ու վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ, ինչի հետևանքով էլ BMW-ն բախվել է Opel-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր