211652_close_icon
views-count102545 դիտում article-date 19:53 10-12-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Դավիթաշենում «Օդալեն» ռեստորանի դիմաց տեղի ունեցած Mercedes-ի և ГАЗель-ի բախումից. ГАЗель-ը օդ է շպրտվում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ` դեկտեմբերի 8-ին Եղվարդի խճուղում` «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած Mercedes-ի և թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ի բախումից, ինչի հետևանքով կային վիրավորներ: [color=#EF2929]Տեսախցիկն արձանագրել է այն պահը, թե ինչպես է ГАЗель-ի վարորդը խախտում երթևեկության կանոնները, չթույլատրելի հատվածից փորձում երթևեկել, ինչից հետո էլ Mercedes-ը, հավանաբար, մեծ արագությամբ բախվում է ГАЗель-ին:[/color] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/08/72400/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Եղվարդի խճուղում` «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել էին Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 3071 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 07 ZT 010 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ГАЗель-ը գլխիվայր շրջվել էր, իսկ անվահեծանը ամբողջությամբ պոկվել: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին Արմենիա բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր