Ջանլուջի Բուֆոն. Ներկա պահին աշխարհի ամենաուժեղ թիմը «Բարսելոնան» է
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» մասին:
«Չեմպիոնների լիգայի հավակնորդի մասին դեռ վաղ է խոսել: Մրցաշրջանը 11 ամիս է տևում, լինում են ինչպես հաջող, այնպես էլ անհաջող փուլեր:
Ներկա պահին, կարծում եմ, ամենամեծ հնարավորություններն ունի «Բարսելոնան»՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար:
Սակայն եթե հիշենք նախորդ տարվա դեկտեմբերը, ապա «Բարսելոնայից» թեպետ վախենում էին, լավ կազմ ուներ, բայց դեռ փայլուն խաղ չէր ցուցադրում: Եվ ընդհակառակը, այն ժամանակ հավակնորդներ էին համարվում «Ռեալն» ու «Բավարիան»: Նկատի ունեմ, որ 11 ամսվա ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել:


