211652_close_icon

Սերխիո Ռամոս. Կլասիկոյում կխաղանք մենք` աշխարհի լավագույն թիմը և «Բարսելոնան»

views-count5188 դիտում article-date 21:09 01-04-2016
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնայի» հետ սուպերկլասիկոյից առաջ Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը իր կարծիքն է հայտնել խաղի մասին: «Բարսելոնայի» հետ հանդիպումը յուրահատուկ է: Մանավանդ, եթե հաշվի առնենք խաղի հանդեպ ուշադրությունը: Շաբաթ օրը` երեկոյան, մենք` աշխարհի լավագույն թիմը, կխաղանք մի մրցակցի հետ, որը վերջին տարիներին միշտ ուժեղ է իր մրցակիցներից: Մրցակցությունն Իսպանիայում ավելի լուրջ է դարձել, բայց կլասիկոն ամեն ինչից վեր է», ասել է Ռամոսը:

Նմանատիպ նյութեր