211652_close_icon

«Արսենալի» 80 տարվա երկրպագուն զոհվել է ավտովթարից

views-count1414 դիտում article-date 18:34 07-12-2015
Լոնդոնի «Արսենալի» 90-ամյա երկրպագու Էրնի Կրաուչը զոհվել է ավտովթարից: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին, երբ Կրաուչը մեկնում էր «Էմիրեյթս» մարզադաշտ՝ Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 15-րդ տուրի «Արսենալ»-«Սանդերլենդ» հանդիպմանը (3:1): Կրաուչը սկսել է երկրպագել «Արսենալին», երբ առաջին անգամ թիմի խաղին այցելել է դեռևս 1934 թվականին: Նա համարվում էր թիմի ամենազարմանալի և հավատարիմ երկրպագուն: Երկրպագուները «Արսենալի» ղեկավարությանը խնդրել են, որ Չեմպիոնների լիգայում «Օլիմպիակոսի» հետ առաջիկա հանդիպմանը` դեկտեմբերի 9-ին, թիմի խաղացողները սև թևկապներով խաղադաշտ մտնեն:

Նմանատիպ նյութեր