«Արսենալի» երկրպագուն դրամահավաք է ձեռնարկել՝ Մեսիի աշխատավարձի համար
Լոնդոնի «Արսենալի» երկրպագու Մեթ Քլարկը դրամահավաք է ձեռնարկել՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձի համար: Քլարկը շատ է ցանկանում, որպեսզի արգենտինացին հանդես գա Արսեն Վենգերի թիմում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսին կարող է տեղափոխվել «Արսենալ», եթե վերջինս նրան շաբաթական 600 հազ. ֆունտ աշխատավարձ վճարի:
Քլարկը այնպես է ոգևորվել այդ տեղեկությամբ, որ դրամահավաք է սկսել, որպեսզի բավարարի Մեսիի ֆինանսական պահանջները: Նա հույս ունի գտնել «Արսենալի» ևս 599 999 երկրպագու, որոնք շաբաթական մեկ ֆունտ կհատկացնեն Մեսիի աշխատավարձի համար:
Այժմ Մեսին, որը սեպտեմբերին Իսպանիայում «Լաս-Պալմասի» հետ խաղում ծնկի վնասվածք էրր ստացել, ապաքինման կուրս է անցնում: Ենթադրվում էր, որ արգենտինացին գրեթե երկու ամիս չի խաղա, սակայն այժմ բացառված չէ, որ նա նոյեմբերի 21-ին Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» հետ հանդիպմանը մասնակցի: