211652_close_icon
views-count1786 դիտում article-date 18:59 21-08-2015

«Արսենալի» երկրպագուն անդրշիրիմյան աշխարհից ուղերձ է հղել Ալեքսանդր Գլեբին

Լոնդոնի «Արսենալի» երկրպագու Ջեոֆ Քոենը թիմի նախկին կսապաշտպան, բելառուս Ալեքսանդր Գլեբին այնքան տանել չի կարողացել, որ մեռնելուց առաջ որդուն խնդրել է այդ մասին փորագրել իր գերեզմանաքարի վրա: Որդին կատարել է հոր խնդրանքը և այժմ Ջեոֆ Քոենի գերեզմանաքարի վրա գրված է. «Ջեոֆ Քոեն, երբեք չի գնահատել Գլեբին»: Ջոեֆի որդին՝ Հովարդը, հորից ժառանգել է «Արսենալի» հանդեպ սերը: Իր թվիտերում նա գրել է. «Իմ հայրը Գլեբին համարում էր անպետք խաղացող: Նա թիմը երկրպագում է 1950-ականներից, և ես որոշեցի, որ նրա մահից հետո նման գրառում պետք է լինի»: Ալեքսանդր Գլեբը «Արսենալում» հանդես է եկել 2005-2008 թվականներին, եղել է թիմի առանցքային խաղացողներից մեկը, իսկ 2006-ին լոնդոնյան ակումբի հետ հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթանակ տարավ:

Նմանատիպ նյութեր