211652_close_icon
views-count29675 դիտում article-date 17:45 06-12-2015

Ավտովթար Լոռու մարզում. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանող ընտանիքը Honda-ով հայտնվել է Դեբեդ գետում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքի բնակիչ Արտյոմ Գաբրիելյանը, իր վարած Honda մակնիշի 29 SS 724 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել ճանապարհային նշանին և գլխիվայր շրջվելով հայտնվել Դեբեդ գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր ՌԴ-ի բնակիչ 54-ամյա Վեռա Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը իր ծնողների 54-ամյա Վեռա և 63-ամյա Արտուշ Գաբրիելյանների հետ Կրասնոդարից վերադառնում էին Հայաստանում բնակվելու համար: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են աղով մշակման աշխատանքներ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր