«Սպարտակը» Բերդիևին առաջարկել է գլխավորել ակումբը հունվարից
«Ռոստովի» գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիևը կարող է գլխավորել «Սպարտակը»: Թուրքմեն մասնագետը մոսկովյան թիմ կարող է տեղափոխվել արդեն հունվարին:
Բերդիևի ծառայություններով հետաքրքրված է նաև Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը», սակայն նա պատրաստ է մարզչին հրավիրել միայն ամռանը, երբ ավարտվի թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի պայմանագրի ժամկետը:
Նշենք, որ Բերդիևը Ռուսաստանում համարվում է ամենահեղինակավոր մարզիչներից մեկը: Նրա գլխավորությամբ Կազանի «Ռուբինը» 2 անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, իսկ այժմ համեստ «Ռոստովը» Ռուսաստանի առաջնությունում ընթանում է 2-րդ տեղում: