Ջենարո Գատուզոն կարող է գլխավորել ադրբեջանական «Խազար» ակումբը
Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն շուտով կարող է գլխավորել ադրբեջանական «Խազար-Լյանկյարան» ակումբը, հայտնում է իտալական calcionews կայքը: Ներկայումս հանրահայտ իտալացին հանդիսանում է հունական ՕՖԻ ակումբի գլխավոր մարզիչը:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում հունական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Գատուզոն շահավետ առաջարկներ է ստացել Ադրբեջանից: