Մոուրինյոն Բերդիևին հուշանվեր է փոխանցել
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոստով» խաղից (1:0) հետո մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ռուսական ակումբի փոխնախագահ, դե-ֆակտո մարզիչ Կուրբան Բերդիևին հանդերձարանի ճանապարհին նվեր էր փոխանցել:
Այսօր «Ռոստովի» մամլո-ծառայությունը ցույց է տվել նվերը: «Ուշադրություն: Պատասխանը: Սև արկղում Ժոզե Մոուրինյոյից եղել է ահա այս հրաշալի հուշանվերը»: