Դաշնակցականներն այսօր կներկայացնեն իրենց քարոզարշավի արդյունքները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ դաշնակցականները որոշել են ամփոփել իրենց այո-ի քարոզարշավը և վերջին օրերին դաշնակցությունում մշտապես հավաքվում եւ քննարկում են իրենց կատարած աշխատանքը։
«Մեր տեղեկություններով՝ Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավորները համոզված են, որ իրենց հաջողվել է հանրության շրջանում այո քարոզել։ Այսօր դաշնակցականները որոշել են նաև հանդես գալ մամլո ասուլիսով, որի ժամանակ կներկայացնեն իրենց քարոզարշավի արդյունքները»,–հավելում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։