211652_close_icon

ՀՀԿ-ում վերլուծել են, թե ինչու բնակչությունը դուրս եկավ փողոց և մերժեց իրենց․ սխալները կներկայացնեն․ «Ժողովուրդ»

views-count17885 դիտում article-date 10:34 11-07-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ ԳՄ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել է՝ արդյոք իրենք վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց և մերժեց ՀՀԿ-ին: «Բնականաբար, վերլուծել ենք, բայց դա չի նշանակում, որ վերլուծությունը պետք է լինի հրապարակային այս փուլում»: Թե կոնկրետ որ սխալները հանգեցրին դրան, Հարությունյանը չցանկացավ մանրամասնել. «Այս փուլում մենք դեռևս պատրաստ չենք դա ներկայացնելու հրապարակային: Բայց կարծում եմ` ինչ-որ մի պահ կգա, և մենք կներկայացնենք, թե ինչ սխալներ եղան»: Այն, որ այս պահին ՀՀԿ-ականները և ՀՀԿ-ի հետ կապ ունեցող մարդիկ են բերման ենթարկվում, դա ինչպես կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ասաց. «Բնականաբար, ինչ-որ ձևով կարող է ազդել»: Ինչ վերաբերում է ընտրություններին ՀՀԿ շանսերին, Հարությունյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, պետք է ներկայացնի թե՛ իր վերլուծությունը, թե՛ տեսլականը, թե՛ այն ուղին, որով պատրաստվում է շարժվել առաջ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր