Ավելի շատ քվե ստանալու համար դաշնակցականներն ուզում են ստանալ ավելի ազդեցիկ նախարարություններ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն մտադիր է հնարավորինս թանկ վաճառել Սահմանադրության նախագծին իր կողմ լինելը՝ ցանկանալով ապագա կոալիցիայում ստանալ ավելի մեծ ներկայություն:
ՀՅԴ-ն հասկանում է, որ եթե անգամ հունվարին իրենք ինչ-որ համաձայնություն ստորագրեն ՀՀԿ-ի հետ եւ իշխանությունում պաշտոններ ստանձնեն, ապա այդ պայմանավորվածությունը շատ կարճ կյանք է ունենալու, քանի որ առջեւում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, որից հետո նոր պայմանավորվածությունների անհրաժեշտություն կառաջանա, ուստի ավելի շատ քվե ստանալու համար դաշնակցականներն ուզում են ստանալ ավելի ազդեցիկ նախարարություններ»: