211652_close_icon
views-count9841 դիտում article-date 13:44 03-12-2021

«Բուհի լիցենզիան մարզպետի խնդիրը չէ, նախկիններն ու դաշնակցականներն ակտիվացել են». Մարզպետարանը՝ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմի մասին. aravot.am

 Արդեն քանի օր է՝ մամուլում քննարկվում է այն թեման, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով:

Aravot.am-ը մարզպետարանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում իր դիպլոմի վերաբերյալ քննարկումներին եւ նրան, որ ինքը հայտնվել է սկանդալի առանցքում: «Մարզպետն այդ ամենին լուրջ չի վերաբերվում: Եվս մեկ անգամ համոզվում է, որ իր աշխատանքի ոճն արդյունավետ է։ Պարզապես վերջին շրջանում ակտիվացել են նախկիններն ու դաշնակցականները, որոնք իշխանություն են կորցրել նաև Արագածոտնի մարզում, քանզի միշտ իրենք են ղեկավարել մարզը, և մարզպետարանը օգտագործել քաղաքական նպատակներով։ Իսկ հիմա մարզպետարանը ծառայում է ժողովրդին և պետությանը։

Ինչ վերաբերում է մարզպետի ավարտած Հովնանյանի անվան համալսարանի լիցենզիային, դա բնավ խնդիրը չէ, այլ տվյալ բուհի խնդիրը: Իսկ վերջին զարգացումների համատեքստում այդ թեմայի շահարկումներն ընդամենը պատրվակ են։

Պատահական չէ, որ քարոզարշավի վերջին օրերին ոմանք ցայտնոտի մեջ են»,- Aravot.am-ին փոխանցեցին Արագածոտնի մարզպետարանից։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր