Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի ամսվա խորհրդանշական հավաքականում
Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը հրապարակել է նոյեմբեր ամսվա՝ Գերմանիայի Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականը:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի խաղի միջին գնահատականը նոյեմբերին կազմել է 8.1:
Ուշագրավ է, որ բացի Հենրիխ Մխիթարյանից, Դորտմունդի «Բորուսիայի» այլ խաղացող խորհրդանշական հավաքականում տեղ չի գրավել, այդ թվում՝ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: