Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայիս ամսվա իր մրցելույթներով ընդգրկվել է գերմանական Բունդեսլիգայի՝ մայիսի խորհրդանշական հավաքականում, որը կազմել է [url=http://www.whoscored.com/Regions/81/Tournaments/3/Seasons/4336/Stages/9192/Show/Germany-Bundesliga-2014-2015]Whoscored.com[/url]-ը:
Մխիթարյանը ամսվա ընթացքում անցկացրած խաղերի համար ստացել է 8 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Մխիթարյանի թիմակից Մատս Հումելսը:
Իսկ ամսվա կտրվածքով ամենաբարձր գնահատականի արժանացել է «Շտուտգարտի» սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը, որը ստացել է 8,7 միավոր:
Ուշագրավ է, որ մայիսի խորհրդանշական հավաքականում բացակայում են երկրի չեմպիոն «Բավարիայի» խաղացողները:
[b]Բոնուս. [/b]ներկայացնում ենք աշխարհի տարբեր մարզական մեկնաբանների արձագանքը Մխիթարյանի գոլին, որը նա խփեց «Բավարիային»՝ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում: