4754 դիտում
23:30 17-07-2019
Ռուսական գազից հրաժարվելն ու այն իրանականով փոխարինելը կարող է բերել շատ լուրջ խնդիրների՝ այդ թվում իրավական դաշտում. Վահե Դավթյան. Tert.am
Միանգամայն տրամաբանական է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն ի վիճակի չի լինելու երկար ժամանակ ներքին ռեսուրսների հաշվին կոմպենսացնելու այն վնասները, որը կրում է վերջին ժամանակաշրջանում, հատկապես 2018 թվականի դեկտեմբերի 31-ից ի վեր, երբ գազի գինը սահմանին բարձրացավ 15 դոլարով, սակայն երկրի ներսում մնաց նույնը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/17/Gaz-Iran/3051558]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը` անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, որ «Գազպրոմ Արմենիայի» արդյունավետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել:
Վահե Դավթյանը նշեց, որ սա է թերևս պատճառը, որ «Գազպրոմ Արմենիա»-ն ստիպված է գնալ բավականին ոչ պոպուլյար քայլի՝ կադրային կրճատումների: «Գիտենք, որ մոտակա 5 տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստվում է կրճատումներ իրականացնել շուրջ 1000 միավորով: Դա միանգամայն արդարացված կարող է լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի ներսում գործող սակագնի կառուցվածքի մեջ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների աշխատավարձերի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 20 դոլար»,- ասաց նա և նշեց, որ նախատեսված կրճատումները կարող են էապես փոխել իրավիճակը` պահպանելու ընկերության ֆինանսական և օպերացիոն կայունությունը:
«Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ որոշակի հարցականի տակ կարող է դրվել ընկերության ներդրումային քաղաքականությունը, ծրագրերը, որն ինչպես գիտենք, մոտակա 3 տարիների համար կազմում է մոտավորապես 32 միլիարդ դրամ, որի մոտ 20 միլիարդն ուղղվելու է Աբովյանի ստորգետնյա գազի պահուստային հնարավորությունների ընդլայնմանը, ինչը, ուղղակիորեն, բխում է մեր էներգետիկ անվտանգության շահերից: Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, որ թերևս ընթացիկ սակագինը պահպանելու, զսպելու համար ընկերությունն ունի ներքին ռեսուրս, բայց երբ հարցը տեղափոխում ենք ռազմավարական, երկարաժամկետ անվտանգային տիրույթի մեջ, ապա ակնհայտորեն տեսնում ենք լուրջ անվտանգային խնդիրներ»,- ասաց նա և նշեց, որ հարցը խորապես հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ 2013 թվականի հայտնի գազային համաձայնագրերին, որոնցում հստակ նշված է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարտավորվում է ապահովվել տարեկան 9 տոկոս շահութաբերություն:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/17/Gaz-Iran/3051558]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1668 դիտում
18:34 28-08-2022
Ռուսական տեղեկատվական֊փորձագիտական դաշտում Հայաստանն այլևս չունի ազդեցիկ սիմպատիզանտներ ու աջակիցներ. Վահե Դավթյան
3788 դիտում
12:14 17-01-2016
Ռուսաստանում «X5» սուպերմարկետների ցանցը թուրքական ապրանքները կփոխարինի իրանականով
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը