Յոհան Կրոյֆ. Մեսին թիմային խաղացող է, իսկ Ռոնալդուն մտածում է միայն հեշտ գոլ խփելու մասին
Լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆը համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Մեսին իսկական թիմային խաղացող է: Նա ընդգծվում է կոլեկտիվ խաղում:
Ռոնալդուն ավելի ազատ է գործում, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ նա միայն այն մասին է մտածում, թե ինչպես ավելի հեշտ գոլ խփի, քան՝ թիմի հետ համագործակցի:
Մեսին նույնպես ձգտում է գրավել մրցակցի դարպասը, բայց միևնույն ժամանակ մտածում է իր թիմակիցների մասին», ասել է Կրոյֆը: