Յոհան Կրոյֆ. Ռոնալդուի վարքագիծը իմ մոտ կասկածներ է առաջացրել
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ և ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալում» լուրջ խնդիրներ կան, եթե վերջին տարիների ընթացքում թիմը ընդամենը մեկ անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն:
«Ծիծաղելի է, որ «Ռեալը» վերջին յոթ տարիների ընթացքում ընդամենը մեկ անգամ է հաղթել Իսպանիայի առաջնությունում: Եթե մեկ անգամ ես պարտվում, դա խնդիր չէ: Բայց երբ այդքան ես պարտվում, դա անհասկանալի է:
Հոլանդացի մասնագետը նաև իր տեսակետն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Դիտելով «Ռեալի» մասնակցությամբ վերջին խաղերը, իմ մոտ կասկած է առաջացել, իսկապե՞ս այդ «Ռեալի» խաղացողներից մեկը ցանկանում է, որ իր թիմակիցը գոլ խփի: Հենց դրանում է «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև տարբերությունը: «Բարսելոնայում բոլորը ցանկանում են, որ իրենց թիմակիցը գոլ խփի:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին տուրերից մեկում Ռոնալդուն զայրացավ, որ իր փոխարեն մրցակցի դարպասը գրավեց «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան: