211652_close_icon
views-count1118 դիտում article-date 09:22 19-05-2015

Յոհան Կրոյֆ. «Յուվենտուսը» ապացուցեց, որ ամեն ինչ փողով չի որոշվում

Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը գովեստի խոսքեր է ասել Տուրինի «Յուվենտուսի» հասցեին, որը հունիսի 6-ին Բեռլինում «Բարսելոնայի» հետ կվիճարկի Չեմպիոնների Լիգայի գավաթի տիտղոսը: «Այժմ պարզ է, որ փողը ամեն ինչ չէ, որ որոշում է: Տուրինի մարզադաշտը միշտ լեփ-լեցուն է և դա հաջողության գրավականներից է: Դրա բաղադրիչներից էր նաև թիմի խաղը: «Յուվենտուսը» դարձել է Իտալիայի առաջին ակումբներից մեկը, որը որոշել է իտալականից տարբերվող խաղաոճով գործել»,- նշել է Կրոյֆը:

Նմանատիպ նյութեր