Իրանը կանգնում է Սիրիայի կողքին
Իրանը մտադիր է պաշտպանել սիրիական իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեյիի գլխավոր խորհրդական Վելայաթի Ակբարը, տեղեկացնում է Reuters-ը: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը նաև ապագայում Սիրիային հնարավոր աջակցությունը կցուցաբերի Արևմուտքի կողմից ագրեսիայի համատեքստում: