211652_close_icon
views-count4241 դիտում article-date 16:35 07-04-2015

Միքայել Պողոսյանը՝ Հայկ Մարությանին. «Գռեհկությամբ ու անճաշակությամբ ժողովրդի կողքին չեն կանգնում». slaq.am

Վերջին շրջանում համացանցային տիրույթում ակտիվ քննարկվում էր դերասան Միքայել Պողոսյանի՝ «Սուպեր Մամա» ֆիլմի մասին հնչեցրած կարծիքը: Դերասանը խոսելով ֆիլմի մասին ասել է, որ ֆիլմը նայել է ընդամենը 15 րոպե ու չդիմանալով լքել դահլիճը: Միքայել Պողոսյանին ի պատասխան «Սուպեր Մամա» ֆիլմի գլխավոր դերակատար, դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Միքայել Պողոսյանն ասել է. "Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից ": Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է ` փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»: Գրառումն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ: [url=http://www.slaq.am/arm/news/1014965/]Slaq.am[/url]-ը կապ հաստատեց Միքայել Պողոսյանի հետ, ով ի պատասխան Հայկ Մարությանի գրառմանը՝ մասնավորապես նշեց. «Ամեն մեկն իր չափով է գնահատական տալիս այս իրականությանը, ինքը շնորքով տղա է ուղղակի իրա շնորքը ներդրել է ավելի շատ փող աշխատելու մեջ, ես չեմ ուզում բացարձակ մեկնաբանություն տամ, թե՛ Հայկին, թե իր արած ֆիլմին, ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ: Իսկ ինչ վերաբերում է Հայկի այն արտահայտությանը, որ մտավորականները փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է ` փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին, Միքայել Պողոսյանը ասաց. -«Հայկն երևի իմ կենսագրությունը լավ չգիտի, իր կենսագրությունը սկսվում է իր ծննդյան օրվանից, բայց ես ավելի շատ եմ ապրել, թող մի քիչ հետաքրքրվի: Գռեհկությամբ ու անճաշակությամբ ժողովրդի կողքին չեն կանգնում»,- եզրափակեց իր խոսքը դերասանը:

Նմանատիպ նյութեր