Հայրս կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին. մենք բոլորս շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները. Սամվել Կարապետյանի դուստր
Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին: Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս առանձին վերցրած մարդու խնդիրը չէ, խնդիրն այլ է՝ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը: Ազատ, թե՞ վախեցած: Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կոմբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ՝ բոլորիս, մեր պատվին: Այս մասին ասել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի աղջիկը՝ Տաթև Կարապետյանը, ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութում:
«Արդեն 121 օր է, ինչ իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար: Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին: Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները:
Հայրս մեզ միշտ հիշեցնում է՝ եթե քարը մոռանա, թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու: Մեզ չեն կարող վերածել փոշու: Վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 16.30-ին սպասում եմ Ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար»,-նշել է նա: