211652_close_icon
views-count4381 դիտում article-date 16:28 26-11-2015

Ռուսաստանը Սիրիայում տեղակայեց իր նորագույն C-400 զենիթահրթիռային համակարգերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել երկրի պաշտպանության նախարարության՝ Սիրիայում C-400 նորագույն զենիթահրթիռային համակարգեր տեղակայելու մասին հայցը, հաղորդում է Ria Novosti-ն: Համակարգերը արդեն տեղակայվել են սիրիական «Խմեյմին» ռազմաբազայում: Պուտինի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ Սիրիայում տեղակայված C-400 ԶՀՀ-ները մարտական խնդիրների ավարտից հետո չեն վաճառվի և կվերադարձվեն Ռուսաստան:

Նմանատիպ նյութեր