211652_close_icon
views-count1629 դիտում article-date 22:55 24-11-2015

Չեմպիոնների լիգա. «Զենիթը» շարունակում է հաղթարշավը. տեսանյութ

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» շարունակում է հաղթանակների շարքը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Մրցաշարի 5-րդ տուրում Ռուսաստանի չեմպիոնը սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ իսպանական «Վալենսիայի» նկատմամբ: Սա ռուսական թիմի 5-րդ հաղթանակն էր և «Զենիթը» շարունակում է մնալ մրցաշարի միակ ակումբը, որը դեռևս միավոր չի կորցրել: «Զենիթի» կազմում աչքի ընկան Օլեգ Շատովը և Արտյոմ Ձյուբան, որը իր գոլերի քանակը ՉԼ-ում հասցրեց 5-ի և այժմ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ գլխավորում է մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը: Այս հաղթանակից հետո «Զենիթը» վաստակեց 15 միավոր և անկախ վերջին տուրի խաղից, H խմբում ապահովեց 1-ին տեղը: E խմբում բելառուսական ԲԱՏԷ-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Լևերկուզենի «Բայերի» հետ: [b]Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 5-րդ տուր[/b] «Զենիթ» (Ռուսաստան)-«Վալենսիա» (Իսպանիա)՝ 2:0 Գոլերը՝ Շատով, 15, Ձյուբա, 74
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր