Չեմպիոնների Լիգա. «Լիոնի» ֆանտաստիկ հաղթարշավը շարունակվում է. հերթական «զոհը» Գվարդիոլայի թիմն էր
Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ խաղում ֆրանսիական «Լիոնը» սենսացիոն հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ 3:1:
Թեպետ 1/8 եզրափակիչում «Լիոնը» հաղթահարել էր Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» արգելքը, բայց գրեթե ոչ-ոք չէր կասկածում, որ Խոսեպ Գվարդիոլայի թիմը Ֆրանսիայի առաջնության ընդամենը 7-րդ թիմին կջախջախի:
Սակայն Ռուդի Գարսիայի տղաները ֆանտաստիկ հանդիպում անցկացրեցին և անգլիական գրանդ ակումբին մրցաշարից դուրս թողեցին:
Այժմ «Լիոնին» հերթական փորձությունն է սպասվում. կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի Մյունխենի «Բավարիան»:
[b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի»-«Լիոն»՝ 1-3[/b]
Կորնե, 24, (0:1); դե Բրյույնե, 69, (1:1); Դեմբելե, 1:2, Դեմբելե, 87 (1:3)