211652_close_icon
views-count1998 դիտում article-date 15:19 23-11-2015

«Ռեալի» խաղացողների մեծամասնությունը չի ցանկանում աշխատել Բենիտեսի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հեղինակությունը ակումբում օրեցօր նվազում է: Ինչպես հայտնում է իսպանական Marca-ն, «Ռեալի» միայն 5-6 խաղացող են հավատում 55-ամյա մասնագետին, մնացածները, ինչպես թիմի հիմնական, այնպես էլ՝ պահեստային ֆուտբոլիստները չեն ցանկանում աշխատել նրա գլխավորությամբ: Նշենք, որ սեփական հարկի տակ «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից (0:4) հետո «Ռեալի» ղեկավարությունը լիակատար վստահություն է հայտնել Բենիտեսին: Այդ պարտությունից հետո «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայից» ետ է մնում արդեն 6 միավորով:

Նմանատիպ նյութեր