Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել:
Բենիտեսը Ռոնալդուին առաջարկել է բիոմետրի հետազոտություն անցկացնել, որպեսզի պորտուգալացին բարելավի իր տուգանային հարվածները:
Սակայն Ռոնալդուն արհարամել է Բենիտեսի առաջարկն ու լքել սենյակը, որտեղ տեղի է ունեցել զրույցը, հայտնում է El Economista-ն:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում Ռոնալդուն տուգանային ուղիղ հարվածով գրավել էր շվեդական «Մալմյոյի» դարպասը: