1429 դիտում
12:01 23-11-2015
Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականի 3 շախմատիստ արժանացավ անհատական մեդալների
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում, որտեղ Հայաստանի տղամարդկանց հավաքականը [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/22/71058/]դարձավ[/url] փոխչեմպիոն, մեր հավաքականի տղաները նաև առանձին խաղատախտակներում ցույց տված արդյունքներով են արժանացել մրցանակների:
Մասնավորապես, Հրանտ Մելքումյանը չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների թվում լավագույն արդյունքը ցույց տվեց՝ 9 պարտիաներում վաստակելով 6.5 միավոր և արժանացավ ոսկե մեդալի:
Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի վրա 9-ը խաղում վաստակելով 6 միավոր, գրավել է 2-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Այստեղ լավագույնն է ճանաչվել մոլդովացի գրոսմայստեր Վիկտոր Բոլոգանը՝ 7 միավոր:
Ուշագրավ է, որ աշխարհի գործող չեմպիոն և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի անվիճելի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը առաջին խաղատախտակի վրա նույնիսկ լավագույն 20-յակում տեղ չի գրավել: Կարլսենը 7 պարտիայում ընդամենը 3,5 միավոր է վաստակել՝ կրելով 2 պարտություն, որոնցից մեկը՝ Լևոն Արոնյանից: Արդյունքում, այս մրցաշարից հետո Կարլսենի վարկանիշը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում կնվազի 16 կետով:
Իսկ 2-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալակիր դարձավ Գաբրիել Սարգսյանը՝ 8 պարտիայում վաստակելով 5.5 միավոր:
Լուսանկարում՝ հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:
Նմանատիպ նյութեր
2722 դիտում
13:12 21-11-2015
Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարներին
2297 դիտում
13:48 22-11-2015
Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականը ճակատամարտ տվեց ռուսական թիմին
1965 դիտում
22:50 18-11-2021
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի հետ
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2893 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում