Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականը ճակատամարտ տվեց ռուսական թիմին
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում կայացավ նախավերջին՝ 8-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը անզիջում մրցամարտ անցկացրեց մրցաշարի միանձնյա առաջատարի՝ Ռուսաստանի ընտրանու հետ: Բավական դիտարժան այս մրցավեճում հաղթող չեղավ՝ 2:2:
Մեր հավաքականից Գաբրիել Սարգսյանը հաղթեց հանրահայտ ռուս գրոսմայստեր Ալլեքսանդր Գրիշչուկին: Իսկ միակ պարտությունը կրեց Սերգեյ Մովսեսյանը՝ Յան Նեպոմնյաշչիից:
Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով կիսում է 3-7-րդ տեղերը:
Կանանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտվեց ավստրիացիներին եւ զրկվեց մրցանակային տեղեր գրավելու տեսական հնարավորությունից:
Այսօր կկայանա վերջին տուրը: Հայաստանի հավաքականը մրցանակային տեղ գրավելու լավ հնարավորություններ ունի: Վերջին տուրում նրա մրցակիցը Վրաստանի հավաքականն է: Կանայք կմրցեն Չեխիայի հետ:
[b]Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն, 6-րդ տուր
Տղամարդիկ՝ Ռուսաստան – Հայաստան 2 : 2[/b]
Սվիդլեր – Արոնյան 1/2
Գրիշչուկ – Սարգսյան 0 – 1
Նեպոմնիաշի – Մովսիսյան 1 – 0
Յակովենկո – Մելքումյան ½
[b]Կանայք՝ Ավստրիա – Հայաստան 2.5 : 1.5[/b]
Պոկորնա – Դանիելյան 1 – 0
Նևրկլա – Մկրտչյան 0 – 1
Էքսլեր – Գալոյան 1 – 0
Կոպինիթս – Կուրսովա ½