Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարներին
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացավ Եվրոպայի թիմային առաջնության [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/20/70915/]7-րդ տուրը[/url]:
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը բավական վստահ հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ՝ 3:1: Հաղթական միավորները, ընդ որում՝ սևերով, բերեցին Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 10 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Առաջատարը Ռուսաստանն է՝ 13 միավոր, որի հետ էլ մեր հավաքականը այսօր կխաղա:
Կանանց Հայաստանի հավաքականը սկզբունքային մրցավեճում չկարողացավ հաղթել Ադրբեջանի հավաքականին, թեպետ շատ մոտ էր դրան. այստեղ գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Մեր հավաքականից հաղթանակ տարավ Լիլիթ Մկրտչյանը, իսկ ահա աղջիկների առաջատար Էլինա Դանելյանը անսպասելիորեն սպիտակներով պարտվեց Զեյնաբ Մամեդյարովային, ինչն էլ վճռեց մրցամարտի ընդհանուր ելքը:
Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն, 6-րդ տուր
[b]Լեհաստան – Հայաստան 1 : 3[/b]
Վոյտաշեկ – Արոնյան 0 – 1
Դուդա – Սարգսյան 1/2
Գայևսկի – Մովսիսյան 0 – 1
Բարտել – Մելքումյան 1/2
[b]Հայաստան – Ադրբեջան 2 : 2[/b]
Դանիելյան – Մամեդյարովա 0 – 1
Մկրտչյան – Մամմադովա 1 – 0
Գալոյան – Կազիմովա 1/2
Կուրսովա – Ֆաթալիևա ½
Ինչպես նշեցինք, այսօր կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի առաջատարի՝ Ռուսաստանի, իսկ կանանց թիմը՝ Ավստրիայի հետ: