Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդին հնարավոր է դատապարտեն 142 տարվա ազատազրկման
Անկարայում դատական գործընթաց է սկսվել Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահհեդին Դեմիրթաշի դեմ։ Այդ մասին հաղորդում է Deutche Welle-ը։
2016 թվականի նոյեմբերին ձերբակալված Դեմիրթաշին ահաբեկչական խմբավորում ստեղծելու, այն ղեկավարելու և ահաբեկչությանը սատարելու հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել։
Ներկա պահին նա գտնվում է Էդիրնի մեկուսարանում։ Դեմիրթաշի խոսքով՝ դատախազը պատրաստվում է իր համար պահանջել 142 տարվա ազատազրկում։