Եվրո-2016. Ուկրաինան հանեց անցումային խաղերի անեծքը. տեսանյութ
Ուկրաինայի հավաքականը վեցերորդ փորձից կարողացավ հաղթահարել ֆուտբոլի խոշորագույն մրցաշարերի ընտրական փուլի անցումային խաղերը: Նախկինում ուկրաինացիները 5 անգամ անցումային խաղերին մասնակցելով՝ անհաջողության էին մատնվել:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի անցումային պատասխան խաղում ուկրաինացիները 1:1 խաղացին Սլովենիայի հետ և նվաճեցին Եվրո-2016-ի ուղեգիր, քանի որ առաջին խաղում հաղթել էին 2:0 հաշվով:
Եվրո-2016-ի վերջին՝ 24-րդ մասնակիցը դարձավ Շվեդիայի հավաքականը, որը Զլաթան Իբրահիմովիչի փայլուն խաղի շնորհիվ Կոպենհագենում 2:2 խաղաց Դանիայի հետ: Առաջին հանդիպումն ավարտվել էր 2:1՝ հօգուտ շվեդների: Իբրահիմովիչը դուբլի հեղինակ դարձավ, ընդ որում՝ ինչպես միշտ, երկու գոլն էլ չափազանց գեղեցիկ էին:
Նշենք, որ 2016թ. Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:
[b]Եվրո-2016, ընտրական փուլ, անցումային խաղեր, պատասխան հանդիպում
[/b]
Սլովենիա – Ուկրաինա՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:2)
Բոտսան Սեզար, 11 – Անդրեյ Յարմոլենկո, 90+8
Դանիա – Շվեդիա՝ 2:2 (առաջին խաղ՝ 1:2)
Յուսուֆ Պոուլսեն, 81, Յանիկ Վեստերգարդ, 90+1 – Զլաթան Իբրահիմովիչ, 19, 76



