211652_close_icon
views-count36898 դիտում article-date 12:30 18-11-2015

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. «04»-ը բախվել է հաստաբուն ծառին. 4 վիրավորներից 3-ը, որից 2-ը անչափահասներ են, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վազ 2104 մակնիշի 34 PR 996 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այգեշատ գյուղից դեպի Տանձուտ գյուղ մտնող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, իսկ հետո՝ մեկ այլ ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգուց 3-ին Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխել օպերատիվորեն ժամանած Արմավիրի հիվանդանոցի հերթապահ խումբը, մեկին էլ քաղաքացիներն իրենց ուժերով տեղափոխել են նշված բժշկական կենտրոն: Արմավիրի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Անդրանիկ Սողոմոնյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներն են Արմավիր քաղաքի բնակիչներ, 15-ամյա Հարություն Քեշիշյանը, 17-ամյա Ռոման Մխիթարյանը, Արգավանդ գյուղի բնակիչ, 31-ամյա Տելեմակ Աքուլյանը և 1 վիրավորի անունն էլ Սարգիս է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր