133264 դիտում
13:42 02-12-2018
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել Opel Astra-ները. 5 վիրավորներից 2-ը ոստիկանության աշխատակիցներ են. 3-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան –Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 OG 869 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հրշեջ-փրկարարները: Հրշեջ- փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներ են, իսկ 3-ի վիճակն էլ բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ[color=#EF2929] Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են. Opel Astra մակնիշի 35 ՕG 869 համարանիշի ավտոմեքենան վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Խաչատրյանը, իսկ Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի ավտոմեքենան վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գրիշա Հարությունյանը:
Վթարի հետևանքով Սիսիանի տարածքի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 2 վարորդները և Ա. Խաչատրյանի ուղևորներ, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 61-ամյա Նազիկ Սահակյանը, Սյունիքի մարզի Գետաթաղ գյուղի բնակիչ, 86-ամյա Արևհատ Զաքարյանը, Գ. Հարությունյանի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գուրգեն Թումանյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Գ. Հարությունյանը և նրա ուղևոր Գ. Թումանյանը աշխատում են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Սիսիանի բաժնի ՊՊԾ դասակում:[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+