Առաջիկա օրերին զգալի կտաքանա
Հանրապետությունում գործող ցիկլոնը այսօր երեկոյան ժամերից կտեղափոխվի դեպի արևելք՝ իր տեղը զիջելով անտիցիկլոնային դաշտին: Առաջիկա գիշերը հանրապետությունում, բացառությամբ Սյունիքի մարզի, կդիտվի տեղումների դադար:
Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ, հիմնականում կգերակշռեն քիչ ամպամած արևային օրերը:
Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, սակայն վաղը ցերեկային ժամերից օդային հոսանքները կդառնան հարավ-արևմտյան ուղղության և հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Եթե այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը տատանվում է +10...+11 աստիճանի սահմաններում, ապա արդեն նոյեմբերի 22-ի ցերեկը սպասվում է մինչև +15...+16 աստիճան տաքություն:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: