44706 դիտում
10:20 18-06-2017
Եղանակը զգալի կտաքանա, սակայն կարճատև անձրևները և ամպրոպները երեկոյան ժամերին կպահպանվեն. Գագիկ Սուրենյան
Վերջին երկու օրերին հանրապետության տարածքում ցուրտ ճակատի ներխուժման հետ պայմանավորված դիտվեց օդի ջերմաստիճանի զգալի նվազում: Հունիսի 18-ից սկսած մինչև հունիսի 20-ը Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 5-6 աստիճանով, հունիսի 19-20-ին հանրապետության ցածրադիր հատվածներում, հատկապես Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +33…+35 աստիճանի, որից հետո հիմնականում կմնա անփոփոխ:
Սակայն չնայած եղանակի տաքացմանը հունիսի 18-22-ին հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում, մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին կզարգանա ամպրոպային ամպամածություն, սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 2025մ/վրկ:
Հայաստանի մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, իսկ անձրևները կկրեն զուտ երակային բնույթ, այսինքն բնակավայրերի մի մասում կլինեն անձրևներ իսկ մյուս մասում ոչ:
Երևանում նույնպես ամեն օր երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ամպրոպի ժամանակ քամու ուգնացում 15-20մ/վրկ:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
19309 դիտում
13:32 25-01-2017
Հունվարի 29-ից հետո կլինի արև, մառախուղը կցրվի, եղանակը կտաքանա. Գագիկ Սուրենյան
1129 դիտում
22:16 15-03-2024
Հանրապետության մի շարք շրջաններում այս պահին որոտում են գարնան առաջին ամպրոպները․ Գագիկ Սուրենյան
4339 դիտում
10:07 22-05-2016
Եղանակը Հայաստանում. երեկոյան ժամերին կա կարճատև անձրևի հավանականություն
Այս բաժնից
937 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան