4 անգլիական ակումբ 35 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկան կիսաեզրափակիչ
Անգլիական միանգամից 4 թիմ դուրս եկավ եվրագավաթների ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչներ: Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակում են «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը», իսկ Եվրոպա լիգայում՝ «Արսենալն» ու «Չելսին»:
Այդպիսով, 4 անգլիական ակումբ վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկան կիսաեզրափակիչ
1983/84 մրցաշրջանում «Լիվերպուլը» Չեմպիոնների գավաթում հաղթեց Բուխարեստի «Դինամոյին» (1:0, 2:1), իսկ եզրափակիչում հաղթեց «Ռոմային» (1:1, 4:2՝ 11մ.):
«Մանչեսթեր Յունայթեդը» Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչում պարտվեց «Յուվենտուսին» (1:1, 2:2):
ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչում «Նոտինգեմ Ֆորեստը» զիջեց բելգիական «Անդերլեհտին» (2:0, 0:3), «Տոտենհեմը» հաղթեց խորվաթական «Հայդուկին» (1:2, 1:0) և եզրափակիչում էլ հաղթեց «Անդերլեհտին» (1:1, 1:1, 4:3՝ 11մ.):
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում կխաղան «Բարսելոնա»-«Լիվերպուլ» և «Այաքս»-«Տոտենհեմ» զույգերը, իսկ Եվրոպա լիգայում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն «Չելսի»-«Այնտրախտ» և «Արսենալ»-«Վալենսիա» զույգերը: