ֆրանսիական ռազմածովային նավատորմի «Շարլ դը Գոլ» ավիակիրը կմոտենա Սիրիայի ափերին
                        Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը  հայտարարել է, որ հինգշաբթի Սիրիայի ափերին կմոտենա ֆրանսիական ռազմածովային նավատորմի «Շարլ դը Գոլ» ավիակիրը:
Ֆրանսիայի իշխանություններն  անպատասխան չեն թողել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները: Ֆրանսիական ավիացիան երեկ երեկոյան ռմբակոծել է «Իսլամական պետության» դիրքերը:
 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Վերսալում կայացած երկրի խորհրդարանի համագումարի բացմանը հայտնել է, որ Ֆրանսիան արմատական իսլամիստների դեմ պատերազմի մեջ է գտնվում:
Ահաբեկիչները սպառնում են ոչ միայ Ֆրանսիային, այլ ամբողջ աշխարհին, նշել է Օլանդը:
 Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից զոհվել է 129 մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

