Ռուսաստանը Սիրիայի ափեր է ուղարկել իր միակ՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը
ՌԴ Հյուսիսային նավատորմի «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրն ուղղություն է վերցրել դեպի Սիրիայի ափեր։ Այդ մասին Interfax-ին տեղեկացրել է իրազեկ աղբյուրը։
Ավիակրին ուղեկցում են մի քանի ռազմանավեր։ Այժմ այն գտնվում է Միջերկրական ծովում։
Գործակալությունը նշում է, որ ուղևորությունը կտևի 4-5 ամիս։ Ավիակիրը հագեցած է նորագույն МиГ-29КР և МиГ-29КУБР կործանիչներով, Ka-52K «Կատրան» մարտական ուղղաթիռներով, ինչպես նաև Су-33 ինքնաթիռներով։
Ավելի վաղ պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը հայտնել էր Interfax-ին, որ Ռուսաստանն առաջին անգամ իր նոր պատմության մեջ կկիրառի փոխադրող ավիացիա ոչ թե զորավարժանքների ժամանակ, այլ մարտական հանգամանքներում։